Рубрика: Հայոց պատմություն

19 դարի պայմանագրերի վերլուծություն

1․ Ի՞նչ ներքին և արտաքին իրավիճակ էր Հայաստանում։

19 դարում Հայաստանը բաժանված էր Արևելյան հատվածի,որը գտնվում էր Ռուսաստանի տիրապետության տակ,և Արևմտյանը՝ Թուրքիայի տիրապետության տակ։Արևմտյան հայաստանը այդ ժամանակ բարդ իրաավիճակում էր։

2․ Պայմանագրերից ո՞րն էր, որ ամենաշատն էր բխում հայ ժողովրդի շահերից։

Հայ ժողովրդի շահերից ամենաշատը բխում էր թուրքմենչայի պայմանագիրը՝չնայած նրան,որ մեր տարածքներից որոշներն անցնում էին Ռուսաստանին։

3․ Ի՞նչ գնահատականներ կտաք պայմանագրերին ընդհանուր առմամբ / 3 նախադասությամբ, այսինքն՝ մյուս երկրների շահերը, ընդհանուր կնքված կետերը/։

Հայերով բնակեցված տարածքներն անցնում էին այլ երկրներին,որոնք վնաս էին մեզ համար։Ռուսաստանի վարած պայքարը մեծ տերությունները փորձում էին թուլացնել։

4․ Որո՞նք էին մեր թույլ տրված սխալները։ Ի՞նչ կանեիք դուք, եթե ապրեիք այդ ժամանակաշրջանում և որոշիչ ձայն ունենայիք։

Ես չեմ կարող ասել թե ինչ կանեյ այդ ժամանակ,միայն կարող եմ ասել,որ մենք չպետք է հույսներս դնեինք Ռուսաստանի վրա։

5․ Համեմատականներ անցկացրեք 19-րդ դարը և մեր օրերը։ Ի՞նչ նմանություններ և տարբերություններ եք տեսնում։

Մենք միշտ կախված ենք այլ երկրներից,մեր հույսը միշտ դրված է այլ երկրների վրա,բայց մենք պետք է հասկանանք որ այդ երկրնեիը ունեն իրենց շահերը։

Рубрика: Հաշվետվություն

Հաշվետվություն «Սեբաստացու օրեր»

Ամեն տարի այս օրերին մեր կրթահամալիրում սկսվում է 《Սեբաստացու օրեր》նախագիծը։Այս նախագիծը իր մեջ ներառում է մի շարք այլ նախագծեր։Ես մասնակցում եմ երեք նախագծի,որոնցից երկուսը հայոց լեզվի ուսուցչուհի ընկեր Թամարի նախագծերն են,մեկը պատմության ուսուցչուհի ընկեր Էլյաի։Ահա ընկեր Թամարի նախագծերի հղումնները,որոնց ես մեծ սիրով մասնակցել եմ՝»Սեբաստացիական պատումներ» և «Կրթահամալիրը սեբաստացու աչքերով»
Նաև մեծ սիրով մասնակցել եմ ընկեր Էլյաի նախագծին ։Ահա այստեղ կտեսնեք նաև այդ նախագծի հղումը՝ «<< Ո՞վ ենք մենք՝ որտեղի՞ց ենք գալիս>>
Նշեմ նաև,որ նոյեմբերի 8ին՝ քոլեջում իրականացնում ենք Հարիսայի ծեսը։Բոլորով հավաքվում ենք,և մեկս մյուսին օգնելով կատարում ծեսը։Ահա այստեղ կարող եք տեսնել այդ նախագիծը։

Рубрика: Հայոց պատմություն

Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում

Որտե՞ղ է գտնվում իմ նախապապերի հայրենիքը, ինչ բնություն, ավանդույթներ, սովորություններ է ունեցել։

Հորական կողմից իմ նախապապը ապրել է Ապարանի Շամռլու գյուղում,իսկ մորական կողմիս նախապապը ապրել է Տավուշի մարզում։

ԱՊԱՐԱՆ

Ապարանի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Ապարանի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Նիգ գավառի մեջ։ Տարբեր ժամանակաշրջաններում այն եղել է Կամսարականների, Պահլավունիների, Վաչուտյանների և այլ իշխանների տոհմական կալվածքը։ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։

Պարսկական տիրապետության ժամանակ Ապարանի շրջանը Երևանի կուսակալության, ապա Երևանի խանության մի մասն էր։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, այն մտել է Հայկական մարզի, Երևանի նահանգի Էջմիածնի գավառի, Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո՝ մինչև 1930 թվականը՝ Էջմիածնի գավառի Հրագդան գավառամասը։

Ճարտարապետական հուշարձաններից նշանավոր են Ապարանի սուրբ Խաչ եկեղեցին (4-րդ դար), Քասաղի բազիլիկը (5-րդ դար), Թեղենյաց վանքը (7-13-րդ դարեր), Եղիպատրուշ եկեղեցին (10-13-րդ դարեր)։ Շրջանային կուսակցական կազմակերպությունը ստեղծվել էր 1930 թվականին։ 1987 թվականին կար 61 սկզբնական կուսակցական, 99 կոմերիտական կազմակերպություն։ Լույս էր տեսնում «Ծաղկունք» շրջանային թերթը։

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ


Բնաշխարհը
Դեբեդ, Դիլիջանի արգելոցԿիրանց-Սամսոնի ձորՀոդվածներԱրշավ Ենոքավանից Մակարավանք, Արշավ Նոր Վարագավանքից Սրվեղի վանքԱրշավ դեպի Սամսոնի վանքՄինչ ուշ գիշեր Դիլիջանի լեռներում

Տավուշի մարզը միակն է, որ սահմանակից է թե´ Վրաստանին, թե´ Ադրբեջանին:

Նախկինում Տավուշի մարզի մեծ մասը մտել է Մեծ Հայքի Գուգարք և Ուտիք նահանգների մեջ: Ուտիքի մեջ է մտել մարզի տարածքի հյուսիսարևելյան` ավելի փոքր մասը (դա համընկել է Ուտիքի Տավուշ գավառի հետ, որի անունն էլ վերցրել է ներկայիս մարզը):

Ո՞վ է եղել իմ նախահայրը իր ծննդավայրում, ինչո՞վ է զբաղվել, ի՞նչ արհեստներ/արվեստներ է իմացել, ի՞նչ է աշխատել, պահել իր ընտանիքը։

Իմ նախապապը եղել է հողագործի որդի։Նա եղել է գյուղսովետի նախագահ,իրավաբան։

Երևի լսել եք նաև, որ ծննդավայրը, արմատները կապում են մեր ինչ-ինչ որակական հատկանիշների հետ։ Այսպես, օրինակ՝ երբ ես իրավիճակում դրսևորում եմ համառություն, ասում են, մշեցի է։ Փորձեք վերծանել, թե ինչ առանձնահատկություններ ունի այն վայրը, որտեղից դուք սերում եք, որտեղ ծնվել են ձեր նախնիները, որտեղ ձևավորվել է ձեր ընտանիքը, արդյո՞ք ձեր վարքի դրսևորումներում ևս կան նման հատկանիշներ, առանձնահատկություններ։

Շամշադինեցիները ունեն կոպիտ,համառ,ինքնասածին բնավորություն։Ապարանցիները ունեն կոպիտ բնավորություն։

Ինչպե՞ս , ինչո՞ւ, ի՞նչ ճանապարհով են իմ նախնիները հասել իմ ներկայիս ծննդավայր։

Նախապապս 1964 թվականին աշխատանքի բերումով տեղափոխվել են Երևան։Եվ այստեղ զբաղվել է Երևանից Մոսկվա գինու տեղափոխությամբ։

Рубрика: Գրականություն

Օսկար Ուայլդ | Սոխակն ու վարդը

— Նա ասաց, որ կպարի ինձ հետ, եթե բերեմ կարմիր վարդեր,-բացականչեց երիտասարդ ուսանողը,- բայց իմ պարտեզում ոչ մի վարդ էլ չկա:Նրան լսեց Սոխակն ու զարմացած դուրս նայեց սաղարթից:
— Ոչ մի կարմիր վարդ չկա իմ պարտեզում,- շարունակեց տրտնջալ ուսանողն, ու նրա գեղեցիկ աչքերը լցվեցին արցունքով:-Ա՜խ, ինչ հաճախ կարող է մի դատարկ բանից կախված լինել մեր երջանկությունը: Ես կարդացել եմ իմաստուն մարդկանց բոլոր գրքերը, ուսումնասիրել եմ փիլիսոփայության բոլոր գաղտնիքները, իսկ կյանքս խորտակվում է լոկ այն պատճառով, որ ես չունեմ կարմիր վարդ:- Ահա, վերջապես տեսա իսկական սիրահարի,- ինքն իրեն խոսեց Սոխակը,- ես օր ու գիշեր երգում էի նրա մասին: Չնայած նրան չէի ճանաչում, բայց ամեն գիշեր աստղերին նրա մասին էի պատմում: Վերջապես:- Վաղը երեկոյան պարահանդես է,- շշնջում էր ուսանողը,- իմ սիրելին էլ է հրավիրված: Եթե ես նրան բերեմ կարմիր վարդ, ապա մինչև լուսաբաց նա կպարի ինձ հետ: Եթե ես բերեմ նրան կարմիր վարդ, ապա կպահեմ նրան իմ գրկում: Նա կդնի գլուխն իմ ուսին և իմ ձեռքը կսեղմի նրա ձեռքը:  Բայց իմ պարտեզում չկա ոչ մի կարմիր վարդ և ես ստիպված եմ մնալ մենակ: Նա կանցնի իմ կողքով, անգամ չի նայի ինձ և իմ սիրտը կփշրվի վշտից:- Սա իսկական սիրահար է,- մտածեց Սոխակը,- այն, ինչի մասին ես սոսկ երգում էի, նա ապրում է, տառապում: Ճշմարիտ Սերն իրոք հրաշք է: Նա թանկ է բոլոր թանկարժեք քարերից: Այն չես գնի ոսկով ու չես վաճառի:Միայն Սոխակն էր հասկանում երիտասարդի վիշտը: Նա որոշեց օգնել սիրահարին: Թռավ անտառի վրայով ու տեսավ մի գեղեցիկ Վարդի թուփ:- Տուր ինձ մի կարմիր վարդ, ու ես ամբողջ գիշեր կերգեմ քեզ համար իմ ամենալավ երգը,- խնդրեց նրան սոխակը:Բայց վարդի թուփը տխուր օրորեց գլուխը:- Իմ վարդերը դեղին են,- պատասխանեց նա,- դեղին, ինչպես սաթե գահին բազմած յասամանի վարսերը:- Գնա իմ քրոջ մոտ, որն աճում է ուսանողի պատուհանի տակ, նա կօգնի քեզ:Ու եկավ սոխակը Վարդի թփի մոտ, որն աճում էր երիտասարդի պատուհանի տակ:- Տուր ինձ մի կարմիր վարդ, ու ես կերգեմ քեզ համար իմ ամենալավ երգը,- խնդրեց Սոխակը:- Ճիշտ է, իմ վարդերը կարմիր են և ես մեծ ուրախությամբ կտայի, բայց իմ բողբոջները ցրտահարվել են, փոթորիկները կոտրել են իմ ճյուղերը: Այս տարի ես ոչ մի վարդ չեմ ունենա,- տխուր պատասխանեց Վարդի թուփը:- Ընդամենը մի Կարմիր Վարդ,- բացականչեց Սոխակը,- ահա թե ինչ եմ խնդրում ես:- Իսկ դու գիտե՞ս, թե ինչպե՞ս կարող եմ ստանալ այն:-Գիտեմ: Դու պիտի ստեղծես այն լուսնի շողերից ու քո երգի հնչյուններից: Պիտի տաքացնես նրան սրտիդ արյունով: Դու պիտի երգես ինձ համար՝ կրծքով սեղմվելով իմ սուր փշերին:«Կյանքը թանկ է բոլորի համար: Սակայն կյանքից առավել թանկ է Սերը: Եվ ինչ-որ թռչնակի սիրտ չի կարող համեմատվել մարդկային սրտի հետ»,- մտածեց Սոխակն ու համաձայնեց:- Ուրախացիր,- կանչեց նա ուսանողին,- ուրախացիր, դու կունենաս Կարմիր Վարդ,- ես այն կհյուսեմ իմ երգի հնչյուններից ու լուսնի լույսից: Փոխարենը մի բան պիտի խնդրեմ միայն՝ հավատարիմ եղիր Սիրուդ, քանզի որքան էլ իմաստուն լինի փիլիսոփայությունը, Սիրո իմաստնությունն ավելի մեծ է: Որքան էլ հզոր լինի իշխանությունը, Սերն ավելի զորեղ է: Սիրո շուրթերը քաղցր են, ինչպես մեղր, թևերը կրակի գույն ունեն, իսկ շնչառությունը խնկաբույր է:Ուսանողը լսում էր Սոխակի անուշ դայլայլն ու մտածում.- Այո, նա ձևի վարպետ է, դա նրանից չես խլի: Բայց ունի՞ արդյոք նա զգացմունք: Թե՞ նման է այն նկարիչներին, որոնք ունեն մեծ վարպետություն, իսկ անկեղծություն՝ շատ քիչ: Ոչ, նա երբեք չի զոհի իրեն հանուն մեկ ուրիշի: Նա մտածում է միայն երաժշտության մասին: Է՜հ, բոլորը գիտեն, որ Արվեստը եսասեր է,- այսպես մտածելով նա գնաց իր սենյակ, պառկեց նեղ մահճակալին ու սկսեց մտորել իր սիրո մասին:Երբ երկնքում փայլեց լուսինը, Սոխակը թռավ Վարդի թփի մոտ: Նստեց ճյուղի վրա ու սեղմվեց փշին: Ամբողջ գիշեր նա երգում էր  Սիրո մասին: Իսկ փուշը ավելի ու ավելի խորն էր մտնում նրա կրծքի մեջ:Սկզբից Վարդը գունատ էր առավոտվա մշուշի նման և արծաթագույն, ինչպես լուսաբացի թևերը: Սոխակն ավելի ամուր սեղմվեց վարդի փշին, որի սայրը վերջապես խրվեց նրա սիրտը: Անտանելի ցավը տարածվեց ողջ մարմնով: Գնալով ցավն ավելի տանջալի էր դառնում: Ավելի ու ավելի բարձր էր հնչում Սոխակի երգը: Քանզի նա երգում էր Սիրո մասին, որը կատարյալ է դառնում Մահվան մեջ: Երգում էր այն Սիրո մասին, որը երբեք չի մեռնում:Եվ արշալույսի պես ալ կարմիր դարձավ չքնաղ Վարդը: Սոխակի ձայնը գնալով թուլանում էր: Հնչեց վերջին ելևէջը: Գունատ լուսինը, մոռանալով արշալույսի մասին, քարացավ երկնքում: Կարմիր վարդը զմայլանքի մեջ բացեց թերթերն իր առավոտի մեղմ զեփյուռի առաջ:- Տես,- ուրախ բացականչեց թուփը,- կարմրեց վարդը:Սոխակը ոչինչ չպատասխանեց: Նա անշնչացած ընկել էր խոտերի մեջ:Կեսօրին ուսանողը բացեց պատուհանն ու դուրս նայեց:- Ա՜խ, ինչպիսի երջանկություն: Ահա, նա՝ Կարմիր Վարդը: Կյանքում դեռ տեսած չկամ այսքան գեղեցիկ վարդ:Նա շտապ պոկեց վարդն ու գնաց աղջկա մոտ:- Դուք խոստացել էիք, որ այսօր կպարեք ինձ հետ, եթե բերեմ Ձեզ Կարմիր վարդ, — շշնջաց երիտասարդը, — ահա աշխարհի ամենակարմիր վարդը, որը կպատմի Ձեզ իմ սիրո մասին:Աղջիկը մռայլվեց. «Այն չի սազում իմ հագուստին: Բացի այդ՝ սենեկապետի որդին ուղարկել է ինձ թանկարժեք քարեր: Բոլորին է հայտնի, որ գոհարեղենն ավելի թանկ է, քան ծաղիկները»:-Ի՜նչ ապերախտն ես դու,- դառնությամբ բացականչեց տղան և նետեց Վարդն անցնող կառքի անիվների տակ:
— Ինչ անհեթեթություն է այդ սերը,- մտորելով տուն էր վերադառնում տղան: -Նրա մեջ ոչ մի տրամաբանական բան չկա: Նա ոչինչ չի ապացուցում: Միշտ խոստանում է անկարելին և ստիպում է հավատալ անհնարին: Զարմանալիորեն անգործնական է: Ու քանի որ մեր դարը գործնական է, ապա ավելի լավ է՝ ես վերադառնամ փիլիսոփայությանը և ուսումնասիրեմ մետաֆիզիկա:

Рубрика: Հայոց լեզու

Կրթահամալիրը սեբաստացու աչքերով

Սկզբում ես սովորում էի ավագ դպրոցում,սակայն չէի ընտրել կոնկրետ մասնագիտություն։Ընկերուհիս խորհուրդ տվեց որպեսզի կրթությունս շարունակեմ Մխիթար սեբաստացի կրթահամալիրում։Գործերս տվեցի քոլեջ,և ընտրեցի հագուստի մոդելավորում բաժինը։

Ինձ դուր եկավ այս քոլեջը,քանի որ այստեղ լի են ճանապարհորդությունները։Ես շատ եմ սիրում ճանապարհորդել։
Այստեղ դասաժամերը արագ և հետաքրքիր են ընթանում։

Այստեղ ուսուցման մեթոդը մի փոքր այլ է։Մենք աշխատում ենք համակարգիչներով։Իմ կարծիքով դա պատճառ է հանդիսանում, որպեսզի երեխաները հաճույքով մասնակցեն դասերին։

Քոլեջում անցկացվում են բազմատեսակ ավանդական ծեսեր,որոնք, որ ժամանակակից մարդկանց ստիպում են պահպանել հին հայկական մշակույթը։

Եվ ես վստահաբար խորհուրդ եմ տալիս, եթե դեռ չեք որշոշել ,թե,որտեղ շարունակել ձեր կրթությունը, ապա Մխիթար սեբաստացի կրթահամալիրը լավագույնն է։

Рубрика: Հայոց լեզու

Սեբաստացիական պատումներ

Ես Նաիրա Ղազարյանն եմ։Սովորում եմ Մխիթար սեբաստացի կրթահամալիրում։Ընտրել եմ հագուստի մոդելավորման մասնագիտությունը,քանի որ շատ եմ սիրում նկարել ։

Ես շատ եմ սիրում ընկեր Մերիի և ընկեր Թերեզի դասաժամերը, քանի որ դրանք սերտ կապված են իմ մասնագիտության հետ։Ահա իմ առաջին հագուստի շարքը՝

Նաև սիրում եմ ընկեր Թամարի դասաժամերը։Նա հաճույքով մեզ սովորեցնում է, թե ինչպես գրագետ խոսել։
Կրթահամալիրն ավարտելուց հետո ցանկանում եմ ընդունվել  Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։
Рубрика: Հայոց լեզու

Առաջադրանքներ

Կետադրել նախադասությունները։

Ուրախ վնգստալով, կարմիր լեզուն հանած՝ նա անհամբեր առաջ էր ձգտում, երեվի կարծում էր՝ որսի է գնում։

Գրում էր, ջնջում,հաշիվներ անում,գումարում էր յուր հարստությունը,որ իմանա՝որքան՞մեծ էր յուր ուժը տնտեսական աշխարհում։

Մինչ ջուրը տաքանում էր,Գրիգորը,որ սովոր էր հանդում ուտելիք պատրաստելուն,իսկույն փետրեց բադը,խանձեց բոցերի մեջ, լվաց և ուռենու ճիպոտին անցկացնելով՝ մոտեցրեց կրակին։

Այդ անբողջը կատարվեց այնպես անակնկալ,այնպես արագ,որ տխաները չկարողացան զգալ՝ ինչ կատարվեց ջրի հետ։

Կինը նրան անտանելի էր թվում.օտար,շրջապատող օդը՝խեխդիչ.նրա ուշքն ու միտքը իշխանուհու կողմն էր։

Ամռան խաղաղ գիշերներին,երբ նրանք քնում էին իրենց պատշգամբներում,հեռվից գյուղն էր հասնում այդ ձայնը՝աանբացատրելի ու խորհրդաոր։

Ահա երևում էին բարդիների կատարնները՝բարձր ու օրօրուն։

Գետի հոսանքով սրնթաց առաջ էր գնում մի գետանավ՝գեղեցիկ ու հուժկու։

Տրված բառից հետո ավելացնել երկու հատկանիշ արտահայտող բառ և կետադրել։

Ծերունի՝ալեհեր, զառամյալ

Առավոտ՝լուսավոր ,հիասքանչ

Մթնշախ՝աստղաշատ,խորհրդավոր

Հայացք՝գրավիչ,խորհրդավոր

Քաղաք՝մարդաշատ,արևոտ։

Рубрика: Առաջին բուժօգնություն

Արյունահոսություն

Արյունահոսությունարյան արտահոսումն արյունատար անոթներից՝ անոթի պատի ամբողջականության խախտման հետևանքով։ Արյունահոսության պատճառ կարող են լինել արյունատար անոթների պատերի վնասումը, տարբեր հիվանդությունների դեպքում նրանց թափանցելիության բարձրացումը, արյան մակարդման խանգարումը։ Արյան կորստի դեպքում զարկերակային ճնշումն ընկնում է, խանգարվում է արյան շրջանառությունը, գլխուղեղինսրտին և մյուս օրգաններին թթվածնի ու սննդանյութերի մատակարարումը։ Արյան ծավալի 1/3-ից ավելի կորուստը վտանգավոր է կյանքի համար, իսկ 2-2,5 լ արյան կորուստը՝ մահացու։

Արյունահոսությունները լինում են երեք տեսակի՝ մազանոթային, երակային, զարկերակային։ Ըստ ծագման՝ արյունահոսություն լինում է վնասվածքային՝ անոթների վնասման պատճառով, և ոչ վնասվածքային՝ կապված որևէ հիվանդագին գործընթացի հետևանքով արյան անոթի քայքայման կամ որոշ հիվանդությունների ժամանակ արյան անոթի պատի թափանցելիության բարձրացման հետ։ Բացի այդ, արյունահոսությամբ են ուղեկցվում այնպիսի ֆիզիոլոգիական գործընթացներ, ինչպիսիք են դաշտանը և ծննդաբերությունը։ Վնասվածքային արյունահոսություն որն առաջանում է անմիջապես վնասվածքից հետո, կոչվում է աոաջնային իսկ վնասվածքից մի քանի օր անց սկսվածը 2-րդային։ Վերջինիս պատճառներն առավել հաճախ վերքի թարախային գործընթացներն են, որոնք քայքայում են վնասված անոթի լուսանցքը փակող արյան մակարդուկները։ Արյունահոսության առաջացմանը, դրա տևողությանը և ուժգնությանը նպաստում է արյան մակարդելիության իջեցումը։